Բիայնական դամբարան և Շենգավիթ հնագույն քաղաքատեղի հուշարձաններ։

նաղագիծ՝այստեղ

Մեր ճանապարհորդությունը սկսեցինք  Շենգավիթ հնագույն քաղաքատեղիից։Այցելեցինք Շենգավիթի թանգարան,որտեղ ցուցադրված էին կուժեր,ծիսական սափորներ, արձանիկներ։Այստեղ մեզ պատմեցին,թե ինչ քարերից են եղել պատրաստված գործիքները, ինչպես են մոտավորապես ապրել այդ ժամանակվա մարդիք, ինչպիսի տներ են ունեցել,ինչ են օգտագործել առօրյայում,ինչպիսի զարդեր են կրել։Ինձ ամենից շատ հետաքրքրեցին կուժերի վրայի նախշերը։Այդ կուժերից մեկի վրա,իմ կարծիքով պատկերված էր ձկնորսություն։

Այս կուժի վրա ես նկատեցի դաշտ ,որի միջով գետ էր անցնում։

Երբ թանգարանից դուրս եկանք, տեսանք ուրվագծով վերակառուցված Շենգավիթ հնագույն քաղաքատեղին։Այնտեղ շատ գեղեցիկ կացարաններ էին,շրջանաձև հյուրատունը և քառակուսի ննջասենյակը։

Հետո մենք գնացինք Բիայնական դամբարան, որը գտնվում է Երևան մոլի մոտ։Այնտեղ ցուցադրված են կուժեր, որոնք առաջ դնում էին հանգուցյալի հետ։ Հանգուցյալի հետ նաև դնում էին իրեն պատկանող իրերը՝զարդեր,ոսկի և այլ։

Դամբարանը կառուցված է յուղի գործարանի տեղում, այդ պատճառով դամբարանի պատերը սևացած և յուղուտ են։

Իսկ հիմա ֆոտոշարք։

Leave a comment